«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Ազգային ժողովին կներկայացվի նախագիծ` Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզայի ազատականացման ռեժիմ ունենալու մասին: Այն արդեն հաստատվել է կառավարությունում եւ առաջիկայում կներկայացվի նաեւ խորհրդարանի դատին:
Առհասարակ վերջին շրջանում հայ-չինական հարաբերություններն ավելի են զարգանում, եւ երեկ էլ խորհրդարանում մի քանի պատգամավորներ հանդիպում են ունեցել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ, որի ժամանակ եւս մեկ անգամ վերահաստատվել է վիզայի ազատականացված ռեժիմ ունենալու որոշումը:
Հավելենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, վերջին տարիներին Չինաստանից Հայաստան այցելուների քանակը կազմել է մոտավորապես 9 հազար, իսկ 2019 թ.-ին այդ թիվը հասել է 14 հազարի: