Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 6 մլրդ 539 մլն դոլար, իսկ այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար, որը ՀՆԱ-ի 50,3 տոկոսն է:
Ընդ որում, նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ այն կնվազի, քանի որ նախորդ տարի այն եղել է 51,3 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ կառավարության նիստում երկու վարկային հայտ է հաստատվելու, սակայն գումարած դրան` 2019թ. բյուջեով, որպես բյուջետային աջակցության վարկեր, նախատեսված է ներգրավել շուրջ 131,4 մլն եվրո կամ 149,5 մլն դոլարի վարկեր: