«Սպայկա» ընկերությունը հայտնվել է լուրջ խնդիրների առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը հայտնվել է լուրջ խնդիրների առաջ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 14-ից ընկերության՝ պանրով բեռնված մեքենան Լարսի մաքսային անցակետում է։ Ի դեպ, տեղեկացնենք, որ բեռնատարներից մեկի մեջ ՀՀ-ում արտադրված 20 տոննա բարձր որակի թանկարժեք կապույտ բորբոսով պանիր է, իսկ մյուսի մեջ՝ 18 տոննա խաղող եւ 1 տոննա կապույտ բորբոսով պանիր:

Բեռն անցնում է մաքսային ստուգում։ Բեռնափոխադրվող պանրից վերցվել են փորձանմուշներ, իսկ ընկերությունն իր հերթին մաքսային գործառնությունները արագացնելու համար մեկ օրվա ընթացքում տրամադրել է բոլոր պահանջվող եւ լրացուցիչ փաստաթղթերը, այդ թվում՝ անասնաբուժական սերտիֆիկատը, կապույտ բորբոսով պանրի արտադրության տեխնիկական պայմանները, արտադրության տեխնոլոգիական սխեման։

Ըստ «Սպայկա»-ի՝ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագ փչացող ապրանքների մասով իրականացվող մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով։ Բայց, արի ու տես, Վերին Լարսի անցակետի մաքսային ծառայությունն անտեսում է սա՝ խոշոր ֆինանսական վնասներ հասցնելով տեղական ընկերությանը։ Իսկ ապրանքատեսակները փչանալու դեպքում բոլորը լռելու են փոխհատուցման մասին։




Լրահոս