Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը որակազրկվեց 6 ամսով, այս մասին տեղեկացնոմ է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ՀՖՖ կարգապահական կոմիտեի արձրանագրության մեջ գրված է․
ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի՝
• 31-րդ հոդվածի 24-րդ կետի համաձայն.
(Խաղի ժամանակահատվածում ֆուտբոլիստների և պաշտոնատար անձանց անպարկեշտ, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի դեպքում, առաջացնում է նկատողություն, որակազրկում մինչև 5 խաղ, և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի ՀՀ դրամի չափով),
• 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն.
(Խաղը սպասարկող անձնակազմի կամ դրա որևէ անդամի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու (ինչպես նաև հայհոյելու), հարվածելու, հարվածելու փորձ կատարելու դեպքում, պաշտոնատար անձինք զրկվում են իրենց ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից մինչև 1 տարի ժամկետով իսկ ֆուտբոլիստ/ները որակազրկվում են մինչև 1 տարի ժամկետով և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկ ՀՀ դրամի չափով),
• 32-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն.
(Խաղընկերոջ, մրցակցի, պաշտոնական անձանց և հանդիսատեսների հասցեին կամ անհասցե վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ թույլ տալը, առաջացնում է թիմի պաշտոնյայի կամ ֆուտբոլիստի որակազրկում մինչև 10 խաղով, և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի ՀՀ դրամի չափով): ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի վերոնշյալ հոդվածների համաձայն, ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին որակազրկել 6 ամսով մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, Փյունիկ Ֆուտբոլային Ակումբ Հասարակական Կազմակերպություն ակումբին տուգանել 600000 ՀՀ դրամ»։
ՀՖՖ կարգապահական կոմիտեն անդրադարձել է նաեւ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Լոռի» – «Գանձասար – Կապան» խաղի ընդմիջմանը տեղ ունեցած միջադեպին․ «. «Լոռի ՖԱ»-«Գանձասար-Կապան» (ԲԽ059) խաղին (Հանդիպման ժամանակահատվածում ակումբի պաշտոնատար անձանց, և/կամ ֆուտբոլիստների այնպիսի գործողությունների դեպքում, որոնք մարզադաշտում և շրջակա տարածքում առաջացրել են անկարգություններ, բայց խաղի մեկնարկի, շարունակության և/կամ արդյունքի վրա ազդեցություն չեն թողել, դաշտի տեր թիմի կողմից խաղի ժամանակահատվածում կարգուկանոն չապահովելու, խաղը ուշացումով վերսկսելու)
համար:
ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի՝
• 31-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն.
(Սույն հոդվածի 10-րդ կետում նշված գործողությունների դեպքում, որը/որոնք մարզադաշտում և դրա շրջակա տարածքում առաջացրել են անկարգություններ, բայց խաղի մեկնարկի, շարունակության, և/ կամ արդյունքի վրա ազդեցություն չեն թողել, առաջացնում է խախտում թույլ տված պաշտոնատար անձանց զրկում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից մինչև 10 խաղով,
տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի (50,000 մինչև 500,000 ՀՀ դրամ) չափով, և խախտում թույլ տված ֆուտբոլիստների որակազրկում մինչև 10 խաղով),
• 31-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն.
(Դաշտի տեր թիմի կողմից խաղի ժամանակահատվածում մարզադաշտում կարգուկանոն չապահովելու, հանդիսականների կողմից մրցավարների, պատվիրակի, տեսուչի, ֆուտբոլիստների և պաշտոնատար անձանց հասցեին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, անհարգալից արարքներ թույլ տալը, առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրհիսունապատիկի (250,000 ՀՀ դրամ) չափով, և/կամ մարզադաշտի որակազրկում տվյալ թիմի համար մինչև 3 խաղ, կամ մինչև 3 խաղ անցկացնում է առանց հանդիսատեսի)
• 31-րդ հոդվածի 29-րդ կետի համաձայն.
(Խաղն ուշացումով սկսելը առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ մինչև նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ ՀՀ դրամի չափով:)
ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի վերոնշյալ հոդվածների համաձայն` «Լոռի ՖԱ» թիմը հաջորդ 1 տնային հանդիպումն անցկացնել առանց հանդիսատեսի և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ին տուգանել 500000 ՀՀ դրամ: Ընդ որում, հաշվի առնելով այն, որ
անկարգությունները և հայհոյանքների տարափը եղել էր անմիջապես Պատվավոր հյուրերի օթյակից, ապահովել մարզադաշտի վերոնշյալ օթյակում բացառապես Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ի այն պաշտոնատար անձանց ներկայությունը, ովքեր գրանցված են ՀՖՖ տեխնիկական բազայում, միաժամանակ պաշտոնյաների ցուցակն ուղարկել հաստատման ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժին խաղից 2 օր առաջ։
«Լոռի ՖԱ»-«Գանձասար-Կապան» խաղին (Խաղն ուշացումով վերսկսելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 29-րդ կետի համաձայն` «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 ՀՀ դրամ»։
Էդմոն Մարտիրոսյան