ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության ստորաբաժանումների նորանշանակ պետերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության իրավաբանական վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանին։

Արման Սարգսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Արկադի Մարգարյանին, որն անցել է երկարամյա ծառայության թոշակի։

Նույն օրը ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանին։
Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ բարեխիղճ ծառայության համար։ Նա նշեց, որ Սևան Քոչարյանը ոստիկանության համակարգում ունի երկար տարիների փորձ, զբաղեցրել է տարբեր պաշտոններ և համակարգի պրոֆեսիոնալներից է։

Անձնակազմին ներկայացվեցին նաև ոստիկանության Կոտայքի և Չարենցավանի բաժինների նորանշանակ պետերը։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը։




Լրահոս