Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի փոխքաղաքապետ է նշանակվել Սամվել Ղուլյանը: Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Քաղաքապետի հրամանով քաղաքապետի տեղակալ է նշանակվել` Սամվել Գրիգորիի Ղուլյանը»,- նշված է հայտարարությունում:
2008-2019թթ. Սամվել Ղուլյանը զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի և Քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետի պաշտոնները: