«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ԱԺ-ում Պետաիրավական եւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների անդամների փակ հանդիպումը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ բավականին թեժ է անցել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ից ժամանած փորձագետներն ասել են, թե հանրության կարծրատիպերը՝ կապված ԼԳԲՏ համայնքին արտոնություններ տալու հետ՝ ամուսնություն, երեխա որդեգրել եւ այլն, կոնվենցիայով նախատեսված չէ։ Նաիրա Զոհրաբյանը հարցրել է՝ ՀՀ քրեական օրենսգիրքը եւ «Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին օրենքը չեն լուծում արդյոք բռնության խնդիրները, օրենքի ինչ բաց կա, որ պարտադրում է ընդունել Ստամբուլյան կոնվենցիան:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցերին եվրոպացիները, ըստ էության, չեն պատասխանել: «Իմ քայլ»-ից հանդիպմանը ներկա Մարիա Կարապետյանը, որը Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման ջատագով է համարվում, լուռ նստել է, պասիվ է եղել նաեւ Թագուհի Ղազարյանը, իսկ Ռուբեն Ռուբինյանը, որը վարել է հանդիպումը, ամփոփել է. «Հայաստանն ինքնիշխան պետությունն է, եւ մենք մեր որոշումը կկայացնենք»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։