«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկա օրերին Հայաստան կժամանեն ՌԴ Դաշնային ժողովի ներկայացուցիչները։ Նոյեմբերի 6-ին Գյումրիում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:
Նիստի ավարտից հետո սպասվում է նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հանդիպումը լրագրողների հետ։ Նշենք, որ 31-րդ նիստը տեղի էր ունեցել Մոսկվայում այս տարվա հունիսին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։