«Վեոլիա Ջուր»-ը 10 միլիոն դրամով կտուգանվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 6-ի նիստում հնարավոր է տուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Պարզվում է` ՀԾԿՀ-ն այս տարվա սեպտեմբերի 17-ից ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել հանձնաժողովի` 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների մի քանի կետերով սահմանված ժամկետների խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով: Հանձնաժողովը որոշում է կայացրել ընկերությանը տուգանել 10 մլն դրամով:

Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերությունից: Մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ պարզաբանում կտրամադրեն նոյեմբերի 6-ի նիստի ավարտից հետո միայն:




Լրահոս