ՖՈՏՈ. Սպանության փորձ. կրակոցներ՝ «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու՝ Փայլակ Հայրապետյանի Lexus-ի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝

երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրարպետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի ծառայողները, ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբերը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում  




Լրահոս