ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու պատգամավորի հորը զրկեցին դասախոսությունից, և երբ Պապոյանը հավատաց հեղափոխության իրականացմանն ու ծանոթացավ Նիկոլ Փաշինյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավոր Գեւորգ Պապոյանը ներկայացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Նա այժմ բնակվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ իր տիկնոջ եւ չորս ամյա դստեր հետ: Գեւորգ Պապոյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է մասնավոր սեկտորում, քանի որ մշտապես պետական համակարգում նրան աշխատանքի չեն ընդունել: Չնայած այդ ամենին պատգամավորը գոհ է. գիտի, որ մասնավոր սեկտորում աշխատելով կարողացել է արժեքավոր մասնագիտական հմտություններ ձեռք բերել:

Իմքայլական պատգամավորը չի հավատացել հեղափոխությանը, բայց հակառակ իրեն իր կինն է միշտ պայքարողների հետ առաջնագծում եղել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել է միայն այն ժամանակ, երբ արդեն ընդգրկվել է իմքայլականների թիմում ու իր թեկնածությունն առաջադրել խորհրդարանական ընտրություններում:

Գեւորգ Պապոյանի հետ Քայլ առ քայլ հաղորդման շրջանակներում զրուցել ենք իր ընտանիքի անդամներից, պատգամավորը բացահայտել է, թե ինչպես են եղել իր հորը դասախոսությունից զրկելու հանգամանքերը, ով է պատգամավորի մորեղբայրը, ինչ է տվել իրեն պատգամավորական մանդատը, ինչպիսի պատգամավոր է ինքն իրեն համարում ու բացահայտել, թե որտեղ կարելի է երեւանյան երեկոներին տեսնել պատգամավորին:

Մանրամասները` մեր տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս