
Երեւանում նոյեմբերի 1-ին, աձանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել. ժամը 09:30-ից մինչեւ 16:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով մտել են Նորագյուղ թաղամասի բնակիչ, 52-ամյա Մելիք Սողոմոնյանի տուն եւ այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, անհայտ անձը կամ անձինք Մ. Սողոմոնյանի տանից հափշտակել են սպասք, «Բայկալ MP-135» տիպի 12մմ տրամաչափի որսորդական հրացան, գումար եւ ոսկյա զարդեր:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Մ. Սողոմոնյանը աշխատում է Երեւանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետ:
Շարունակությունն՝ այստեղ: