Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Սուրեն Պապիկյանը:
«Իրանի էներգետիկայի նախարարությունում նախարար Ռեզա Արդաքանեանի հետ քննարկեցինք հայ-իրանական էներգետիկ օրակարգի մի շարք կարևոր հարցեր»,- գրել է Պապիկյանը։