Նոյեմբերի 2-ին, ժամը 12:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի նկուղում այրվում են կուտակած փայտ և կենցաղային իրեր (75 խմ):