«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը սոցցանցի իր էջում հայտնում է.
Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:
Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է ? Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից ☀️?
Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:
Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից