
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օդի աղտոտվածության մակարդակը հանգստյան օրերին հասել է կրիտիկական մակարդակի՝ մի քանի տասնյակ անգամ գերազանցելով ԱՀԿ կողմից սահմանված մարդու առողջության համար անվտանգ նորման:
Նոյեմբեր ամսին Նյու Դելիում, որն առանց այն էլ համարվում էր աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը, օդի աղտոտվածությունը կտրուկ վատացել է:
Քաղաքում առողջապահական ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել, դպրոցները փակվել են:
Վատ տեսանելության պատճառով Դելիի օդանավակայանից չեղյալ է հայտարարվել ավելի քան 30 չվերթ, իսկ ճանապարհներն ամայացել են, քանի որ մարդիկ նախընտրել են մնալ փակ տարածքում, քան շնչել թունավոր օդը: