Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու և այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ․ Սարհատ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանի՝ պաշտոնից ազատվելու դիմումին։

«Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաև իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որևէ կերպ չկաշկանդելով նրանց։

Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, և այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ ևս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձևակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին։

Սպասեք ավելին… »,- գրել է նա։




Լրահոս