Մինչև 2020 թվականի վերջ ամբողջությամբ կավարտվեն Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև 2020 թվականի վերջ ամբողջությամբ կավարտվեն Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Միջկառավարական 16-րդ նիստի ժամանակ արդեն իսկ սրա մասով կար համապատասխան որոշում, որ իրանական կողմը պարտավորություն է վերցրել իր վրա մինչև 2020 թվականի ավարտն ամբողջությամբ ավարտել երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները: Ենթակայանը ներառյալ է, և ես վստահ եմ, որ մենք հաստատ էլեկտրագծեր ունենալու ենք, բայց բնականաբար մեր խնդիրը նաև ենթակայան ունենալն է: Մենք մշտապես կապի մեջ ենք Իրանի էներգետիկայի նախարարի հետ, հետևում ենք աշխատանքների ընթացքին, առաջացած պրոբլեմների մասին մշտապես տեղեկացնում ենք իրանական կողմին: Իսկ իրանական կողմն էլ խոստացել է կատարող ընկերությանը մշտապես պահել ուշադրության կենտրոնում, որպեսզի նրանք իրենց պարտականությունները կատարեն»,- ասաց նախարարը:

Պապիկյանը տեղեկացրեց նաև, որ սրան զուգահեռ մեկ այլ մեգանախագիծ է իրականացվում՝ Վրաստան-Հայաստան գծի կառուցումնը:




Լրահոս