Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Նիստն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության վարչական համալիրում:

Խորհրդարանական վեհաժողովին մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագաh Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Սերբիայի խորհրդարանների խոսնակները, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը բացման խոսքում ողջունեց վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ավարտից հետո կմեկնարկի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը:




Լրահոս