Քիչ առաջ Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության վարչական համալիրում:
Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Սերբիայի խորհրդարանների խոսնակները եւ պատվիրակության ներկայացուցիչները։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով ողջունելով ներկաներին, արդյունավետ աշխատանք մաղթեց։ Հավելենք, որ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ավարտից հետո կմեկնարկի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: