Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցողները ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաք են անցկացրել Գեղարքունիքի մարզում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասաց. «Մարդիկ իրենց համար լցվել են 1-2 մեքենա, եկել Գավառում նկարվել են, այստեղ ասել, թե գավառցի են, Սեւանում սեւանցի են ներկայացել…»:
Մարզպետ Սանոսյանը կարեւորում է, որ տեսել են, թե ինչ վերաբերմունք կա մարզում: Ըստ նրա` մարդիկ չեն հավաքվել, անցորդներն էլ հայհոյախառն արտահայտություններ են արել ակցիայի մասնակիցների հասցեին: «Նրանց միջեւ բախումն անխուսափելի կլիներ, եթե ոստիկանության աշխատակիցները տեղումչլինեին»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Գնել Սանոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստակամ է հրապարակել նաեւ այդ ակցիայի մասնակիցների կարծիքները: