Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով Նահապետյանի աշխատանքից ազատվելու պատճառների մասին, հայտնել էր, որ նա աշխատանքի մեջ թերացել է. ամառային հրդեհների ժամանակ անտարբեր է եղել։

Վրեժ Գաբրիելյանը ծնվել է 1952 թ. հունվարի 10-ին Երևանում: 2006 թ. մարտից նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: 2007 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործողություններին։ Սանկտ Պետերբուրգի էկոլոգիայի և կենսաանվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ Ամուսնացած է, ունի երկու որդի, չորս թոռ։




Լրահոս