ՀԱՐՑ. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` դրոշմապիտակների ձեռքբերման համար կատարվել է վճարում: Հիմա ուզում եմ իմանալ` բացի վճարման կտրոնից լրացուցիչ ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել դրոշմապիտակի ձեռքբերման համար: Քանի՞ օր է հարկավոր դրոշմապիտակների տրամադրման համար:
Ալիսա Սահակյան (31 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Սահակյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 9.3-ի 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն` դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով ներկայացված` դրոշմապիտակի ձեռքբերման հայտի հիման վրա:
Նշենք, որ դրոշմապիտակները 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են դրանց ձեռքբերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Ավելացնենք, որ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող եւ ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչեւ այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: