«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս շաբաթ կավարտվի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ նախաքննական մարմինը գործը կուղարկի դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին գործով տուժող դատավորի եւ մեղադրյալների առերեսումից մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը`ուշ երեկոյան, դատավոր Աննա Դանիբեկյանը, ովքննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւմյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով Շենգավիթի դատարանգնալիս է եղել, երբ նրան են մոտեցել երիտասարդներ Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Նարեկ Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա «վնգստացող դատավորների ցանկում»:
Վերը նկարագրվածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որտեղ դատավոր Դանիբեկյանը բացատրություն է տվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) եւ 332-րդ հոդվածի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը) հատկանիշներով: Իդեպ, ԲԴԽ-իդիմումիհիմանվրա` դատավորին թիկնապահ է տրամադրվել, եւ նա մինչ օրս շրջում է թիկնապահի ուղեկցությամբ:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել դատավոր Աննա Դանիբեկյանի եւ գործով մեղադրյալների առերեսումից: Մասնավորապես, առերեսման ժամանակ Նարեկ Մութաֆյանը հայտնել է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին որեւէ կերպ չի վիրավորել, միտում չի ունեցել նրա նկատմամբ ճնշում գործադրելու կամ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, պարզապես ցիտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը`կապված դատական համակարգի եւ որոշ դատավորների հետ: Ավելին` Մութաֆյանը նշել է, որ ընդամենը ցանկացել է «անմեղ հարց» տալ եւ այլ նպատակ չի ունեցել:
Մութաֆյանը հիշեցրել է, որ ընդամենը քայլելիս է եղել Կոմիտասի անվան պանթեոնում, երբ նկատել է դատավոր Դանիբեկյանին ու նրանից փորձել է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները, մինչդեռ դատավորը հարվածել է նրա ձեռքինու գցել հեռախոսը, որը վնասվել է:
Մյուս մեղադրյալ Սարգիս Օհանջանյանը, չնայած նրան, որմինչօրսցուցմունքչիտվել, սակայն դատավորի հետ առերեսմանը գնացել է եւ պնդել, որորեւէ կերպչի վիրավորել, միտումչիունեցել նրա նկատմամբ ճնշում գործադրեու: Նկատենք, որ տղաները արդեն ավելի քան 1 ամիս է` կալանքի տակ են եւ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Ի պատասխան տղաների առերեսման ժամանակ արած հայտարարություններին` Աննա Դանիբեկյանը շարունակել է պնդել, որ նրանք խոչընդոտել են իր ազատ տեղաշարժմանը, վիրավորել են իրեն, անհարգալից վերաբերմունք են դրսեւորել:
Ինչեւէ, այս պատկերը աչքի առաջ ունենալով` նախաքննական մարմինը, ավելի քան մեկ ամիս քննություն իրականացնելով, այս շաբաթ կհայտարարի նախաքննության ավարտի մասին, եւ գործը կգնա դատարան: Նկատենք,որ քրեական գործն ի սկզբանե հարուցվել է դատարանի նկատմամբ անհարագալից վերաբերմունք դրսեւորելու հոդվածով, սակայն նախաքննական մարմինը որոշել է կալանավորվածներին ավելի խիստ հոդվածով մեղադրանք առաջադրել, որի պատիժը մինչեւ հինգ տարի ազատազրկում է նախատեսում:
Քնար Մանուկյան