Ես չեմ կարծում, որ Հայաստանի ուղղությամբ մի քանի կրակոցի պայմաններում մենք պետք է ընթացակարգով պաշտոնապես դիմենք ՀԱՊԿ-ին, թե եկեք մեզ պաշտպանեք: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Դա կնշանակի, որ Հայաստանի բանակն այնքան մարտունակ չէ, որ մեզ վրա 5 հատ կրակել են, մենք դիմել ենք, որ մեզ պաշտպանեն: Մենք պետք է այնքան հզոր լինենք եւ այդքան այսօր կանք, որ 5 հատ կրակոցին ի պատասխան 500 հատ հետ կրակել եւ այդպես էլ արվում է եւ պետք է արվի»,- ասաց Մարուքյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: