Զանգվածային թալան բժշկական կենտրոններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վիգեն Միքայելյանը մուտք է գործել տարբեր բժշկական կենտրոններ եւ թալանել այդ կենտրոնների աշխատակիցներին: Նախաքննական մարմինը Վիգեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրել, որ նա 2018 թվականի օգոստոսի 15-ին, 2019 թվականի հունվարի 22-ին եւ 2019 թվականի հունվարի 26-ին կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություններ, իսկ 2019 թվականի հունվարի 26-ին, 2019 թվականի փետրվարի 7-ին կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունների փորձեր:

Այսպիսով, Միքայելյանը 2018 թվականի օգոստոսի 15-ին բժշկական զննություններ անցնելու պատրվակով այցելել է ք. Երեւան, Գյուրջյան 8 հասցեում գտնվող«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկա եւ օգտվելով պոլիկլինիկայի տնօրեն Սպարտակ Միրզոյանի` պահեստարան հանդիսացող, կողմնակի անձանց մուտքն արգելող աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից` ժամը 11:15-ի սահմաններում, ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ եւ սեղանի վրայից գաղտնի հափշտակել է Ս. Միրզոյանին պատկանող զգալի չափերով` 150.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը եւ հեռացել:

2019 թվականի հունվարի 22-ին` ժամը 12:30-ի սահմաններում, մուտք է գործել Երեւան քաղաքի Արմենակյան փողոցի 108/4 հասցեում գործող «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնեւայստեղ էլ, օգտվելով պահեստարան հանդիսացող, կողմնակի անձանց մուտքն արգելող, բուժքույրերի համար նախատեսված սենյակի դռան բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել սենյակ եւ աթոռի վրա դրված, Քրիստինե Գևորգյանին պատկանող պայուսակից գաղտնի հափշտակել 20.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը` 111.000 ՀՀ դրամ գումարի, 10.000 ՀՀ դրամին համարժեք 1.364 ՌԴ ռուբլու եւ 48.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3 կախազարդերի պարունակությամբ` պատճառելով զգալի չափերի` 189.600 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նույն աթոռի վրա դրված Աննա Հովակիմյանի պայուսակից գաղտնի հափշտակել է 15.000 ՀՀ դրամ արժողության դրամապանակը` 1.000 ՀՀ կանխիկ դրամի պարունակությամբ` պատճառելով ընդհանուր զգալի չափերի` 16.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այստեղ, սակայն, գողությունների սերիական շարքը չի ավարտվել: 2019 թվականի հունվարի 26-ին ծանոթին տեսնելու նպատակով գնացել է ք. Երեւան, Գյուրջյան 10 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մտել է հիվանդանոց, շրջել է միջանցքում եւ այդ ընթացքում օգտվելով հիվանդանոցի աշխատակից Նաիրա Մայիլյանի` պահեստարան հանդիսացող հանգստի, այլ անձանց մուտքն արգելող սենյակի դռան բաց լինելու հանգամանքից` ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ժամը 19:45-ին ապօրինի մուտք է գործել հանգստի սենյակ եւ դռան հետեւում` կախիչի վրա կախված Ն. Մայիլյանի պայուսակից գաղտնի հափշտակել 2.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որում եղել է 36.000 ՀՀ դրամ` Ն. Մայիլյանին պատճառելով ընդհանուր 38.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

2019 թվականի հունվարի 26-ին էլ ծանոթին տեսնելու նպատակով գնացել է ք. Երեւան, Գյուրջյան 10 հասցեում գտնվող«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, դարձյալ շրջել է միջանցքում եւ ժամը 19:00-ից մինչեւ ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով հիվանդանոցի աշխատակից Մարինե Ավետիսյանի` պահեստարան հանդիսացող հանգստի, այլ անձանց մուտքն արգելող սենյակի դռան բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել հանգստի սենյակ, սակայն տեսնելով Մ. Ավետիսյանին`իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել եւառանց «ավարի», ոչինչ չգողանալով, դիմել է փախուստի:

2019 թվականի փետրվարին`կեսօրին, գտնվելով Երեւան քաղաքի Ավանի Խուդյակով փողոցի վրա գործողթիվ 12 պոլիկլինիկայում, օգտվելով Հասմիկ Հարությունյանի` 303-րդ աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից, մտել է ներս, այնտեղ գտնվող սեղանի դարակի միջից ցանկացել է գողություն կատարել, սակայն այստեղ էլ չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:

Քնար Մանուկյան




Լրահոս