Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան գրասենյակում փակ հանդիպում է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Նիստիցհետո լրագրողների հարցերին է պատասխանել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որիխոսքով` նիստում քննարկված բազմաթիվ հարցերի թվում է եղել նաեւ Հանրային խորհրդի գործունեությունը։
«Հանրային խորհրդի մասով հարց հնչեց, եղավ արձագանք: Ես անձամբ ունեմ իմ կարծիքը, կարող եմ ասել, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Վարչապետը ներկայացրել է նաեւիր տեսակետը, ինչը ճիշտ չէ, որ հիմա ես ասեմ», – նշել էր Ալեն Սիմոնյանը։ Ներսում քննարկված այլ հարցերի վերաբերյալ Ալեն Սիմոնյանն այլ մանրամասներ չներկայացրեց։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է մանրամասներ պարզել պատգամավորների եւ վարչապետի հետ դռնփակ հանդիպումից։ Մինչ քննարկված հարցերին անդրադառնալը նշենք, որ փակ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գոնե ամիսը մեկ անգամ այսպիսի ֆորմատով հանդիպում ունենալ եւ վարչապետին ուղղել հուզող հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, դեմ չի եղել ամիսը մեկ անգամ պատգամավորների հետ հանդիպում ունենալ եւ նրանց հարցերին պատասխանել։ Ավելին, երեկ էլ ներսմտնելով` նա ասել է, որ բոլոր պատգամավորները կարող են ազատորեն ուղղելիրենց հուզող հարցերը եւ ստանալ համարժեք պատասխաններ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետին ուղղված հարցերը բազմաթիվ են եղել, եւ հետաքրքիր է, որ շատ դեպքերում դրանք ոչ թե հարց են եղել, այլ դժգոհություն այս կամ այն գերատեսչության աշխատանքից։ Եվ երեկ պատգամավորները բարձրացրել են նաեւ հենցիրենցկողմից հեղինակած նախագծերի հարցը, որոնք կառավարությունում մերժում են ստանում։ Պատգամավորները դա անթույլատրելի մոտեցում են համարել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկվա նիստում, որպես այդպիսին, մեկ գլխավոր թեմա չի եղել, եւ վարչապետի ու պատգամավորների հարցուպատասխանը եղել է ամենատարբեր թեմաներով; Հանդիպման ժամանամ չի շրջանցվել նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, որըվերջին շրջանում հասարակությանը հուզող ամենագլխավոր հարցերից մեկն է։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը տեւել է մոտ 2,5 ժամ։ Հանդիպման ժամանակ,մերտեղեկություններով, ներկա բոլոր պատգամավորները գրանցվել են հարց տալու համար։ Ընդ որում, նկատենք, որ ի տարբերություն խմբակցության նիստերի, որտեղ բացակաները մեծաթիվ են լինում, երեկվա հանդիպմանը քիչ բացականեր են եղել, եւ շատերն են ցանկացել հանդիպել վարչապետին ու հարց ուղղել նրան։
Եվ ինչպես նշեցինք, գրանցվել են բոլորը, որոնք իրար հերթ չտալով` հարցեր են ուղղել վարչապետին։ Սակայն դրանից զատ վարչապետն անդրադարձել է հարցին, թե արդյոք պատգամավորներն ամբողջապես ծանոթացել են Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, որպեսզի պատգամավորները կարողանան իրենց տեսակետը հայտնել, քանի որ Վենետիկի հանձնաժողովն արդեն հայտնել է։ Սակայն պատգամավորների մեծամասնությունը խոստովանել է, թե ծանոթ չէ փաստաթղթին, իսկ վարչապետն էլ հանձնարարել է անպայման ծանոթանալ եւ խոսել այդ մասին։
Եվ չնայած վարչապետը պատգամավորներին հանձնարարել է ծանոթանալ եզրակացությանն ու տեսակետ հայտնել հետագայում, սակայն նաեւ իր անունից հայտարարել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցը սառեցվելու է, մինչեւ հասկանան, թե ինչ է լինելու, եւ հիմա պետք է ուսումնասիրել միայն այդ եզրակացությունը։ Ինչպես արդեն նշեցինք, պատգամավորների մեծամասնությունը ծանոթ չի եղել փաստաթղթին, եւ որոշում է կայացվել վաղը խորհրդարանում բաժանել եզրակացությունը, որպեսզի ծանոթանան։
Ինչպեսնշել էինք վերեւում, բոլոր ներկաները գրանցվել էին հարց տալու համար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2,5 ժամվա ընթացքում ոչ բոլորին է հաջողվել հարց տալ։ Մերտեղեկություններով` հարց տվողներն անդրադարձել են Հայաստանում տեղիունեցող գործընթացներին, կրթության, տեխնոլոգիաների ոլորտին։ Եվ նաեւ կարծիք է հնչել, որպետք է ամեն ինչ անել տեխնոլոգիաները զարգացնելու համար։ Այսպիսով, ձեւավորված ավանդույթի համաձայն, այսպիսի հանդիպումներն ամենամսյա կդառնան։
Նաիրա Հովհաննիսյան