Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Այսօր Երևանում անցկացվող նիստի ժամանակ Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ընդունելության համար:
«Մենք բոլորին, ովքեր այստեղ են և ովքեր դեռ կավելանան մինչև այդ, մեծ հաճույքով հրավիրում ենք, մենք ձեզ սպասում ենք: Մենք բոլորս պետք է աշխատենք այն հարցերի շուրջ, որոնք կներառվեն օրակարգում»,- ասաց Զուխուրովը:
Իսկ մինչ այդ 12-րդ լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվեց ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում: Վոլոդինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. նոյեմբերից: