ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական ավիաընկերություններից մեկը փակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ հայկական ավիաընկերությունները լուրջ խնդիրներ ունեն, եւ չի բացառվում, որ դրանք փակվեն: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որօրեր առաջ իր գործունեությունն է դադարեցրել «Տարոն Ավիա» ավիաընկերությունը: Երեկ, ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ողջ օրվա ընթացքում փորձեց կապ հաստատել ընկերության հետ, սակայն բոլոր, անգամ քաղաքային հեռախոսահամարներն անջատված էին:

Նշենք, որ «Տարոն Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ չվերթներ չեն իրականացնում այլ` անհավասար մրցակցային պատճառներով: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի օդանավակայաններում խտրական գներ են տեղական եւ օտարերկրյա ավիափոխադրողների համար: Այսինքն` գործում է երկուտիպի սակագին, մեկը` տեղական, մյուսը` օտարերկրյա ավիափոխադրողների համար: Ու հայկական ավիափոխադրողները դիտարկվում են որպես օտարերկրյա եւ սպասարկվում են ավելի բարձր սակագներով, քան իրենց տեղական ավիաընկերությունները:

Բացի այս, այս ժամանակահատվածում ընկերությունում նաեւ կրճատումներ են տեղի ունեցել: Նշենք, որ «Տարոն Ավիա»-ն վնասներ կրել է նաեւ ամռանը Եգիպտոսի Հուրգադա քաղաքում առանց հետադարձ թռիչքի մնացած մեր հայրենակիցներին բավականին էժան գներով Հայաստան տեղափոխելու արդյունքում:

Ըստ ընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանի` ընդառաջ են գնացել կառավարության խնդրանքին. ընկերության սեփականատերը` Գառնիկ Պապիկյանը, բարի կամքի դրսեւորում է ցուցաբերել եւ, իհարկե, ինքնարժեքի սահմանված ցածր գնով կազմակերպել է այդ թռիչքը: Հետաքրքիր է` կառավարությունը տեղյակ է արդյոք, որ հայկական այս ավիաընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը:




Լրահոս