Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նոյեմբերի 5-ին շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի պաշտպանները իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրին:
Միջնորդությանը առարկեցին մեղադրանքի կողմը և տուժողների ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 15-ին նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով, որը վիրահատությունից հետո չէր ներկայացել նիստին։ Հայաստանի երկրորդ նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ի կեսօրին: