Ինչի մեջ է մեղադրվում Արթիկի ՔԿՀ պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Արթիկ» պետը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ժորժիկ Վարագյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ. հուլիսի 24-ից մինչև 2019թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Արթիկ» պետի պաշտոնը և հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով ու ծառայողական պարտականությունները չկատարելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Արդյունքում Վարագյանին մեղադրանմք առաջդրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով եւ նրա նկատմմաբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Վերջինիս գործը քննելու է դատավոր Ադրինե Ղուկասյանը:




Լրահոս