
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, ինչպես նաև անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: