«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`ՀՅԴ-ն պատրաստվում է կոնկրետ գործողություններ սկսել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: Նախօրեին էլ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր Ա. Հարությունյանի հրաժարականը:
«Ժողովուրդ» օրաթերթի ՀՅԴ-ական աղբյուները փոխանցում են, որ նախարարին տհաճ անակնկալ են պատրաստել. նոյեմբերի 7-ին` կառավարության նիստի ժամանակ, այդ հրաժարականի պահանջով շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնելու: ՀՅԴ-ն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, հատկապես վրդովվել է Արայիկ Հարությունյանի հետեւյալ հայտարարությունից. «Ովովխոսիկրթությունից եւ այս ոլորտից, «Դաշնակցությունը» եւ դաշնակներն իրավունք չունեն դրան անդրադառնալու…այս հայտարարությունից հետոցույց եմ տալու, թե նրանք ինչ ավերածություններ են բերել կրթությանը»: ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ հրաժարականի պահանջի գործողություններ են մշակել, բայց չի մանրամասնել: «Առաջիկայում կլինեն, կտեղեկանաք»-ասել է նա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։