«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Գելափ ինթերնեշնլ» ընկերության անցկացրած հարցումներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 67 տոկոս է, որը մի փոքր ավելի բարձր է նախորդ հարցման արդյունքներից:
Ի դեպ, վարչապետ Փաշինյանի վարկանիշն զգալիորեն բարձրացել է նաեւ Արցախում: Ըստ հարցման մեր աղբյուրների՝ դա կապված է Փաշինյանի վերջերս արած այն հայտարարության հետ, որ արցախյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների դիրքորոշումները նույնական են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։