Որքան ունեցվածք ունի ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությունյանը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությունյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է շուրջ 15 129 593 ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված՝ Վ. Հարությունյանի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից:

Նշված եկամտից 12 062 855 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, ստացված փոխառություններից (վարկեր) գոյացած եկամուտը կազմել է շուրջ 56 934 ՀՀ դրամ, գույքը օտարելուց գոյացած եկամուտը՝ 3 000 000 ՀՀ դրամ, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է շուրջ 9804 ՀՀ դրամ եկամտի մասին:

Հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Վ. Հարությունյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 52 000 ԱՄՆ դոլար և 15 600 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցները կազմել են 52 000 ԱՄՆ դոլար և 21 300 000 ՀՀ դրամ: Նշված հարկային տարում Վ. Հարությունյանը 3 000 000 ՀՀ դրամով վաճառել է «MITSUBISHI OUTLANDER 2.9 L» մակնիշի ավտոմեքենան: Վ. Հարությունյանը ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել 2018թ. հունիսին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս