Այս պահին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ակցիա է ընթանում ընդդեմ հայոց լեզվի, պատմության և գրականության առարկաների պարտադիր ուսուցումը բուհական ծրագրերից հանելու նախագծի:
«Եկեք փոխենք բովանդակությունը: Թող հայոց լեզուն ավելի պրակտիկ մատուցվի: Եթե սա չի արվում, չի նշանակում, որ պետք է հանել: Թող փոխեն ծրագրերը: Հարցը պետք է լայն քննարկման դրվի, պետք է հասկանանք, թե ինչու է այս առարկաների պարտադիր ուսուցումը հանվում: Մեկ նախարարը չի կարող այսպիսի էական որոշում կայացնել»: Լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը:
Ստորագրահավաքին միացել են 500 հոգի, միացել են նաև դասախոսներ: Նրանք նույնպես դեմ են նախարարության նախագծին: Ամբողջ գիտական խորհուրդը բացասական եզրակացություն է տվել նախագծին, բաց նամակ են ուղարկել նախարարին, վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին: