ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է.
2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ:
2018 թվականի ամբողջ տարվա արդյունքներով՝ այս թիվը եղել է 97 միլիարդ:
2017-ի ամբողջ տարվա արդյունքներով՝ 54 միլիարդ:
Այսինքն՝ 2019 թվականի 10 ամսվա արդյունքներով նախորդ տարիների տարեկան թիվը ավելի քան կրկնապատկել ենք, շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսություն: