ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել: Այսինքն` պատվաստանյութը չի եղել հենց գրիպի սեզոնին:
«Ժողովուրդ» օրաթերթը Հաշվեքննիչ պալատից տեղեկացավ, որ հաշվեքննության կատարման ժամկետը կազմել է անցած տարվա հուլիսի 6-ից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 30-ը,իսկ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածը` 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
Օրինակ, 2018 թվականի դեկտեմբերի 3-ի, նույն տարվա նոյեմբերի 9-ի, 26-ի գրությունների համաձայն` տեղեկություն է ստացվել ՀՀ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից կենտրոնացված եւ մարդասիրական օգնության կարգով ձեռք բերված դեղերի, բնակչությանը հատկացված դեղորայքի բաշխման ցուցակների վերաբերյալ:
Առանձնացվել են դեղորայք ստացած մարդկանց անուններ եւ ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` ճշտելու այդ մարդկանց` երկրում գտնվելու կամ երկրից բացակայելու փաստերը: ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությունը համադրելով մարզերից ստացված դեղորայքի բաշխման ցուցակների տեղեկատվության հետ` պարզվել է, որ Շիրակի մարզում 16 բնակիչ` 64 անգամ, Լոռվա մարզում 11 բնակիչ` 30 անգամ եւ Արագածոտնի մարզում 1 բնակիչ 1 անգամ ստացել են դեղորայք`չգտնվելով Հայաստանում:
Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որմեր հանրապետությունում մոտ 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել: Այսպես,անցած տարվա սեպտեմբերի 14-ի դրությամբ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) պահեստում գրիպի պատվաստանյութ չի եղել, Երեւանի եւ մարզային հիմնարկներում` ընդամենը 10 դոզա:
Միայն անցած տարվա նոյեմբերի 13-ին Sanofi Paster-ից գնվել է 60 հազար դոզա: Հարկ է նշել, որմիջին ամսական ծախսը կազմել է 9167 դոզա: Սակայն Առողջապահության նախարարությունն իրհերթին պարզաբանում է ներկայացրել` նշելով, որ սեզոնային գրիպի պատվաստանյութը պլանավորվում է միայն ռիսկի խմբերի համար` 6 ամսականից մինչեւ 5 տարեկան բնակչություն, մանկատան սաներ եւ սպասարկող անձնակազմ, հղիների, քրոնիկ հիվանդների` շնչառական եւ սիրտ-անոթային համակարգերի, շաքարային դիաբետով, լյարդի եւ այլ հիվանդություններով հիվանդներ: Նախատեսվում է պատվաստումները սկսել սեզոնային բարձրացումներից առաջ եւ ավարտել մինչեւ սեզոնային բարձրացումների պիկերը` նպատակ հետապնդելով բնակչության առավել խոցելի խմբերին պաշտպանել ծանր առողջական խնդիրներից:
Ըստ ԱՆ-ի` ՀՀ-ում գրիպի սեզոնը սկսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերից եւ շարունակվում է մինչեւ հաջորդ տարվա մայիսը. հիվանդության պիկը գրանցվում է դեկտեմբեր-փետրվար ամիսներին: Հայաստանը փոքր շուկա է, եւ արտադրողները գերադասում են առաջնահերթ մատակարարել ավելի մեծ պահանջարկ ունեցող երկրներին:
Այդ իսկ պատճառով Հայաստանը պատվաստումները սկսում է նոյեմբերից ոչ շուտ: Սակայն Հայաստանում գրիպի պատվաստումների պահանջարկը շատ բարձր է, եւ պատվաստումներն ավարտվում են հիմնականում մինչեւ հունվարը, սակայն եզակի դիմողներին մնացորդային քանակներով պատվաստումները շարունակվում են մինչեւ մարտ ամիսը: Բացի այս, Առողջապահության նախարարությունից Պալատին պարզաբանել են, որպատվաստանյութի ընդհանուր պիտանելիության ժամկետը մեկ տարի է, եւ յուրաքանչյուր տարի փոխվում է պատվաստանյութի բաղադրությունը` համաձայն ԱՀԿ-ի հանձնարարության: Հետեւաբար նպատակահարմար չէ մեծ քանակներով ձեռքբերումը խոտանից խուսափելու նպատակով:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր դեռ չեն ստացել: Երեւանի թիվ 20 պոլիկլինիկայից մեզ փոխանցեցին, որ հնարավոր է` նոյեմբերի 12-ից հետոսկսեն գրիպի դեմ պատվաստումները: Իսկ, ահա,թիվ 22 պոլիկլինիկայից սաստիկ դժգոհ տոնով հայտնեցին, որ չունեն, չեն կարող ասել, թե երբ կլինի գրիպի պատվաստանյութը, ապա խորհուրդ տվեցին զանգել վաղը:
Եւ սա այն դեպքում, երբ Առողջապահության նախարարությունը Հաշվեքննիչ պալատին պարզաբանել է` հայտնելով, որ ՀՀ-ում գրիպի սեզոնը սկսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերից եւ շարունակվում է մինչեւ հաջորդ տարվա մայիսը, հիվանդության պիկը գրանցվում է դեկտեմբեր-փետրվար ամիսներին: Ավելին, ըստ ԱՆ-ի` Հայաստանը պատվաստումները սկսում է նոյեմբերիցոչշուտ: Բայց «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ պոլիկլինիկաներում նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում գրիպի պատվաստանյութեր չկան: Եւ հայտնի էլ չէ` հաջորդ շաբաթ կլինի, թե ոչ: Եւ զարմանալի չէ, քանի որ յուրաքանչյուր տարի այս սեզոնին հայաստանյան հիվանդանոցներում տեղչիլինում հիվանդ ընդունելու համար:
Սա դեռ ամենը չէ: Հակակատաղության պատվաստանյութի մասով «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անցած տարվա սեպտեմբերի 14-ի դրությամբ մնացորդը կազմել է 1350 դոզա, որից Երեւանում եւ մարզերում` 1315, ՀՎԿԱԿ-ում` 35 դոզա: Միջին ամսեկան ծախսը կազմել է 484 դոզա, եւ նոյեմբեր ամսին այս պատվաստանյութը ՀՀ-ում վերջացել է: Պատվաստանյութը ստացվել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին: Ըստ Առողջապահության նախարարության` հակակատաղության պատվաստանյութի անբավարար քանակության խնդիրը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մրցույթի չկայացումն էր: Պատվաստանյութերի գլոբալ շուկայում դիտվել է հակակատաղության պատվաստանյութի անբավարարություն, եւ այդ պարագայում Հայաստանին, որպես փոքր շուկա, առաջնահերթություն չիտրվել: Այս տարի լրացուցիչ ներկրվել է 15 հազար դեղաչափ:
Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրվել է ԳԱՎ-ի կողմիցորպես մարդասիրական օգնություն: Անցած տարվա սեպտեմբերի 14-ի դրությամբ մնացորդը կազմել է 61 հազար 903 դոզա, ՀՎԿԱԿ-ում` 53 հազար 661, Երեւանում եւ մարզերում` 8742 դոզա, միջին ամսական ծախսը կազմել է 576 դոզա, հետեւաբար պաշարը կբավականացնի 107 ամիս, սակայն պահպանման ժամկետը մինչեւ այս տարվա դեկտեմբերի 10 է:
Այս դեպքում Առողջապահության նախարարությունը եւսիր պարզաբանումն ունի: Այսպես, ըստ ԱՆ-ի` պլանավորվել էր պատվաստանյութը ներդնել 2017 թվականի հունիսից, սակայն պատվաստանյութի առաջին չափաբաժինը ներկրվել է 2017 թվականի սեպտեմբերին: Այն ներդրվել է 2017 թվականին դեկտեմբերին` ուղեկցվելովմինչ ներդրումը եւ ներդրումից հետո վիթխարի հակապատվաստումային քարոզով, որը ՀՀ բնակչության շրջանում պատվաստանյութի նկատմամբ վախի եւ սարսափի մթնոլորտ առաջացրեց: Պարզվում է` բնակչության վստահության ձեռքբերման նպատակով այս տարվա հունվարի 29-ի թիվ 194-Ա հրամանով պատվաստումների տարիքային շեմն ընդլայնվել է, եւ մինչօրս արդեն իսկ իրականացվել է մոտ 26 հազար դեղաչափ պատվաստում:
Այստեղ տեղին է հիշել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքերը, որոնք նա հայտարարեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելու ժամանակ. «Պատվաստումն անվտանգ է, կարեւոր եւ միտված է պաշտպանելու հիվանդությունից, որն ապագայում հնարավոր է խլի մեր, մեր հարազատների կամ մեր ընտանիքի անդամների կյանքը»:
Այսօր հասարակության մեծ մասը, պոլիկլինիկաներում, գրիպի պատվաստանյութ է փնտրում պատվաստվելու համար, որը չկա, ու հայտնի չէ` երբ կլինի: Փոխարենը պահեստում ունենք պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութ, որի պահպանման ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին: Եւ զարմանալի չէ, քանի որ նախարարը զբաղված է միայն պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը «գովազդելով»:
Սյունէ Համբարձումյան