«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 7-ի ժամը 16.00-ից մինչև նոյեմբերի 8-ի ժամը 16.00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի և Գեղարքունիքի մարզի «Սևան» քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ: