«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից: Մասնավորապես, մեր տեղեկություններով` չի շրջանցվել նաեւ արցախյան հակամարտության հարցը, եւ պատգամավորները հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Արցախ հարաբերություններով, սահմանային իրավիճակով:
Պատգամավորների մտահոգությունը կապված է եղել նաեւ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետը շտապել է հանգստացնել իմքայլականներին` ասելով, թե անհանգստանալու ոչ մի բան չկա, Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածություն չկա, եւ սահմանում եւս հանգիստ իրավիճակ է: Իսկ, ահա, անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին` Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ոչ մի կերպ չեն խառնվելու, եւ որոշողը լինելու է միայն Արցախի ժողովուրդը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։