Նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյանի փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հովհաննես Հ.-ի (ծնված 1946 թ.) դին: