Ինչպես հայտնի է այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հավաքվելու է՝ քննարկելու հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի թեկնածուի հարցը:
Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցությունում արդեն հայտնել են՝ ով է հանձնաժողովի անդամի իշխանական թեկնածուն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Իմ քայլի թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, ով Էթիկայի հանձնաժողովի անդամ է:
ArmLur.am-ը ներկայացնում է Էդգար Էդուարդի Շաթիրյանի կենսագրությունը:
Կրթություն
1996 – 2000 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ (ավարտել եմ գերազանցության դիպլոմով)
2000 – 2002 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա
2002 – 2005 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ
Գիտական աստիճան
Իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Աշխատանքային փորձ
30.09.2002 – 12.10.2005 թթ. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության երկրորդ կարգի մասնագետ
1.09.2004 – 1.02.2006 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս
1.02.2006 – 1.04.2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ
1.04.2010 թ-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ
Կարդացվող դասընթացներ
Ֆինանսական իրավունք, Սահմանադրական իրավունք, Տեղեկատվական իրավունք
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Սահմանադրական իրավունք, Ֆինանսական իրավունք
Լեզուներ
ռուսերեն, անգլերեն
Մասնագիտական անդամակցություն
Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի խորհրդի քարտուղար
Սոնա Գրիգորյան
Լուսանկարը՝ armdaily.am-ի