ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել են կառավարությանշ ենքի առջեւ: Նախկին աշխատակից, ավագ ռեգիստր Գուրգեն Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ իրենք դեմ են նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի աշխատակազմին եւ կառավարությունից պահանջելու են նրանց ազատել աշխատանքից:
«Ինքը գնացել է, բայց թիմը մնացել է: Նրանցից եւ ոչոք կապ չունի համակարգի հետ: Իսկ համակարգում այնքան խնդիրներ կան, եւ դրանք լուծելու փոխարեն Սարհատ Պետրոսյանը լոգոյի ստեղծմամբ էր զբաղվում. 2-2.2 մլն դրամ ծախսեց դրա համար: Ամբողջ կադաստրի արխիվը մտադիր էր տեղափոխել Վանաձոր, որն անթույլատրելի է: Մարզային ստորաբաժանումներն էր ուզում փակել, կենտրոնացնել Երեւանում: Սա նույնպես աբսուրդ է» ,- զայրացած ասաց Գ. Պողոսյանը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գոհարիկ Գրիգորյանը եւս աշխատանքից ազատման դիմում է գրել: