«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռամի Հուլվեյինին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թվականի սեպտեմբերի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ապօրինի` առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, Թուրքիայի Հանրապետության կողմից` ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ «Բուրաստան» սահմանապահ ուղեկալի պատասխանատվության հատվածում, հաղթահարել է նշված ուղեկալի ազդանշանային համալիրի ինժեներատեխնիկական կառույցները եւ ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը` անցելով Հայաստանի Հանրապետության տարածք, որտեղ նշված ուղեկալի ծառայողների կողմից բռնվել է:
Ռամի Հուլվեյինիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: