Աիդա Թադեւոսյանի հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ փորձություններով լի տարիների ընթացքում նա շատ անվանի մարդկանց է հանդիպել եւ ճանաչել, սակայն այդ ամենի մեջ տիկին Աիդայի համար ամենապայծառ կերպարը Դրաստամատ Կանայանն է՝ Դրոն։ Դեռ հեռավոր՝ 1943 թվականին, ուկրաինական Մարիուպոլ քաղաքում նա փրկել է տիկին Աիդայի կյանքը, որն այն ժամանակ դեռ 19 տարեկան էր։ Այսօր Աիդա Թադեւոսյանի ծննդյան օրն է եւ 95-ամյակը տոնելիս նա երբեք չի մոռանում Դրոյին, որը կարողացել է փրկել իր կյանքը։ ArmLur.am– ը տիկին Աիդային հանդիպել եւ զրուցել է իր դժվարին, սակայն հետաքրքիր պատմություններով լի կյանքի մասին։
Բանն այն է, որ 1943 թվականի փետրվարից առողջներին եւ երիտասարդներին ուղարկում էին Գերմանիա՝ համակենտրոնացման ճամբարներ։ Եվ լինելով 1924 թվականին ծնված, 19-ամյա Աիդան եւս պետք է Գերմանիա մեկներ, չնայած մի քանի անգամ հաջողվել է նրան չուղարկել, թաքցնել այլ վայրերում։ Եվ ահա, երբ այլեւս ոչ մի հույս չկար, տեղեկություն է ստացվում, թե Մարիուպոլ է եկել Հայկական լեգեոնը՝ հայ գերիներով համալրելու համար եւ նրանց մեջ է նաեւ Դրոն։ Եվ Աիդայի մորը հաջողվեց հանդիպել նրան։
Հանդիպման հենց հաջորդ օրը Աիդան մաս կազմեց Հայկական լեգեոնում ձեւավորված երգի-պարի անսամբլին։
Դրոյի կողմից իր կյանքը փրկելուն զուգահեռ տիկին Աիդան էլ փրկել է բազմաթիվ հայ գերիների, որոնք ապաստան էին ստանում հենց նրանց տանը։
Տիկին Աիդան մեծ սիրով էր պատմում իր գերդաստանի, ծնողների մասին, որոնք բոլորն էլ անցած ուղի ունեն, սակայն նրա հորը՝ Վիկտոր Թադեւոսյանին հալածել են քաղաքական հայացքների համար։ Տիկին Աիդան հպարտությամբ էր խոսում իր գերդաստանի, քեռու մասին, որն էլ եղել է Գարեգին Նժդեհի ադյուդանտը։ Նույն հպարտությամբ տիկին Աիդան խոսում է նաեւ ներկայիս ընտանիքի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում