
Նոյեմբերի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, նիստի օրակարգում էր միայն մեկ հարց՝ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Նիստին ներկա էին ՀՖՖ գործկոմի անդամներից 13-ը, որոնք միաձայն քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին:
Ազգային հավաքականի մարզչական շտաբի, առաջիկա հավաքի ծրագրի և հրավիրված ֆուտբոլիստների վերաբերյալ ՀՖՖ-ից կտեղեկացնեն շուտով: