
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 7-ին, ժամը 14:24-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտակա սարում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Յաթաղներ» կոչվող հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի 16 հրշեջ-փրկարար և Կրաշեն գյուղի 5 բնակիչ: