Բաց նամակի հետքերով. Տեսչական մարմնի ղեկավարը «պատժում է» աշխատողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում աշխատանքային անառողջ մթնոլորտ է: Տեսչական մարմնի ղեկավարի եւ աշխատողների ջուրը մի առվով չի հոսում:

Թվում էր, թե այս կառույցը պետք է զբաղվեր ոլորտային խնդիրներով, բայց, արի ու տես, տեսչական մարմնում երկու խմբի են բաժանվել: Աշխատակիցները դժգոհում են ղեկավարի գործելաոճից եւ արդեն մի քանի օր է` փորձում են վարչապետի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր տեսչական մարմնի աշխատողների բաց նամակը, որն ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, նկատենք, որ աշխատողների բաց նամակը վարչապետի աշխատակազմը հասցեագրել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ: Եւ սա այն դեպքում, երբ գրասենյակի գործառույթների մեջչիմտնում ուսումնասիրություն անցկացնել տեսչական մարմնում: Բայց դա չի խանգարում, որպեսզի համակարգման գրասենյակը իրհերթին աշխատողների բաց նամակը հասցեագրի Պետական վերահսկողական ծառայություն: Թե ինչու է գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն այս հարցում դանդաղում, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել, քանի որ Ասոյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Հուսանք` այս հրապարկումից հետո ՊՎԾ-ն կարձագանքի եւ կուսումնասիրի աշխատողների ներկայացրած բաց նամակը:
Սա դեռ ամենը չէ: Պարզվում է` բաց նամակի տպագրվելուց հետո տեսչական մարմնի ղեկավարը կտրուկ փոխել է իր վերաբերմունքը աշխատողների նկատմամբ: Ավելին, չի բարեհաճել անգամ հավաքել դժգոհող աշխատողներին եւ նրանց հետ քննարկել առաջացած խնդիրները,փոխարենը նրանց «պատժում է»: Աշխատողների պատմելով` Ավետիսյանը սկսել է աբսուրդի հասնող հրահանգներ տալ:

Օրինակ, բաց նամակի տպագրվելուց հետո ղեկավարը աշխատողներից առավոտյան պահանջել է մի քանի ժամում ներկայացնել երեք տարիների վարչական վարույթները, ինչը ժամանակատար է: Աշխատողների պատմելով` օրինակ, Արմավիրի մարզային գրասենյակը կարող էր վարույթները հասցնել ներկայացնել մի քանի ժամում, քանի որ դրանք թվովքիչ են, բայց Տավուշի մարզը` ոչ. դրանք ներկայացնելու համար անգամ երկու օրն էլ է քիչ: Շատ ցանկանալու դեպքում էլ անհնար է: Մինչդեռ նախկինում այդ վարչական վարույթները ներկայացնելու համար սահմանվել է մեկ ամիս:

Ի դեպ, տեղեկացնենք, որ բաց նամակի հրապարկվելուց հետո սկսել էիր դժգոհությունները բարձրաձայնել նաեւ Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը, որի խոսքերով` այժմ տեսչական մարմնում անգործություն է տիրում. օրեր առաջ աշխատանքից անհիմն պատճառաբանությամբ ազատվել են նաեւ երկու տեղակալները` Արմեն Հակոբյանն ու Իգոր Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ավետիսյանը սկսել է ծառայողական քննություններ նշանակել իր աշխատողների նկատմամբ,բայց ծառայողական քննությունների նշանակման հիմնական պատճառը ինքն է, այսինքն` աշխատողը եթե սխալվել է, ապա միայն ղեկավարի դանդաղելու պատճառով:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Ավետիսյանը տեսչական մարմնում աշխատանքի հիմնականում ընդունում է նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի մտերիմներին: Օրինակ` նրա խորհրդական Երեմ Սահակյանը Արամայիս Գրիգորյանի դստեր ամուսինն է:

Հ.Գ. Նշենք, որ Վիգեն Ավետիսյանը պատահական անձ չէ: Նա շրջակա միջավայրի նախարարության հնաբնակներից է, 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:

Ուշագրավ է, որ նոր իշխանությունները Վիգեն Ավետիսյանին նշանակել են այս պաշտոնին այն դեպքում, երբ նա համարվում է նախկին նախարար, այժմ առանձնապես մեծ չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող ու հետախուզման մեջ գտվող Արամ Հարությունյանի` Բուլկու «մարդը»:

Էրիկ Գրիգորյանը կարողացել է այնպիսի պետական պաշտոնյա գտնել, որին կկարողանա հեշտ ղեկավարել: Ասել է թե` տեսչական մարմինը դարձել է ոչ թե նախարարությանը վերահսկող, այլ ենթակա, մինչդեռ տեսչական մարմինըպետք է անկախ գործի: Բայց արի ու տես, նախարարը այժմ «դոստուպ» ունի, կարողանում է վերահսկել, հրահանգավորել յուրաքանչյուր քայլ: Այսինքն` ինքն իր վերահսկողն է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս