Միջադեպի կիզակետում հայտնված դատավոր Արթուր Ավագյանի պաշտպանի կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փատաբան Հրանտ Անանյանը հայտնում է, որ դատավոր Արթուր Ավագյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ զանգվածային լրատվամիջոցներով տարածված դեպքի նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը, դատավորի կողմից չի կատարվել որևէ հակաիրավական արարք, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքի առնչությամբ լրիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար հարուցվել է քրեական գործ և ընթանում է նախաքննություն, սույն փուլում գործի որևէ փաստի չենք անդրադառնալու և չենք մեկնաբանելու, վստահ ենք նախաքննությունը կպարզի ողջ ճշմարտությունը:

Միաժամանակ զանգվածային լրատվամիջոցներով բազմաթիվ հրապարակումներով սույն դեպքի հետ կապված շրջանառվեցին դատավոր Արթուր Ավագյանի ազգականների անունները, սակայն անհասկանալի է նշված հանգամանքը սույն դեպքի հետ որևէ առնչություն ունենալու կապը:

Ցանկանում եմ ընդգծել նաև, որ Բարձրագույն Դատական Խորհուրդը դեպքի առնչությամբ տարածել էր հաղորդագրություն, որով կոչ էր արել դեպքի մասնակիցներին զերծ մնալ դեպքի առնչությամբ հայտարարություններից, որից հետո թեև մյուս կողմից եղան մեկնաբանություններ, սակայն դատավոր Արթուր Ավագյանը շարունակում է դրսևորել զուսպ վարքագիծ և չմեկնաբանել դեպքը:

Նույն հայտարարությամբ Բարձրագույն Դատական Խորհուրդը զանգվածային լրատվամիջոցներին նույնպես կոչ էր արել սույն փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց, սակայն ցավոք մի շարք լրատվամիջոցներ շարունակ հրապարակում և յուրովի մեկնաբանում են դեպքը, ուստի կրկին օգտվելով հնարավորությունից կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին այլևս չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները և յուրովի չմեկնաբանել սույն դեպքը՝ մինչև նախաքննության ավարտը՝ միաժամանակ հայտնելով պատրաստակամություն հետագայում ներկայացնել ողջ եղելությունը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին ԱԻՆ փրկարար ծառայության խումբը դեպքի վայր գնալիս միացրել էր լուսային փարոսիկները եւ ճանապարհ խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վերջինս դուրս էր եկել մեքենայից, հարձակվել փրկարարների վրա եւ ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա:




Լրահոս