«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարվա հուլիսի 1-ից, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա։
Նշենք, որ խնամքի նպաստի գործող չափը` 18000 դրամը, սահմանվել է 2009 թվականի հունվարի 1-ից: Պարզվում է՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է բարձրացնել խնամքի նպաստի չափը` այդկերպ փորձելով մեղմացնել արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը կսահմանվի 25500 դրամ։ Այսինքն` ըստ նախարարության հաշվարկների՝ խնամքի նպաստի չափը կավելանա ավելի քան 40 տոկոսով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ամենի արդյունքում կավելանա խնամքի նպաստի ծախսերը։ Այսպես, անհրաժեշտ լրացուցիչ միջոցները 2020թ. կկազմեն 993 մլն 195 հազար դրամ։